Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (Պոզդնեևկա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Միքայել Հրեշտակապետ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պոզդնեևկա (Միլլերովսկի շրջան) |
Դավանանք | ուղղափառություն |
Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
Ճարտարապետական ոճ | ռուսական ոճ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Եկեղեցին 2011 թվականին | |
Եկեղեցու պատկերապատը |
Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (ռուս.՝ Церковь Михаила Архангела), ուղղափառ եկեղեցի ՌԴ Ռոստովի մարզի Պոզդնեևկա գյուղում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմին, Միլլերովոյի գործակալությանը[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին փայտե եկեղեցին (Նիկոլաևյան) գյուղում կառուցվել է 1792 թվականին գեներալ-մայոր Իոսիֆ Պոզդնեևի հոգաբարձությամբ։ Ծխական հոգաբարձությունը բացվել է 1873 թվականին։ Եկեղեցական-ծխական դպրոցը բացվել է 1886 թվականի փետրվարի 6-ին։
Նոր՝ քարե եկեղեցին կառուցվել է հավատացյալների միջոցներով 1890 թվականին՝ Երուսաղեմի տաճարի օրինակով։ Եկեղեցու շենքը և զանգակատունը աղյուսե են` քարե բարձր հիմքով և պատված են երկաթով։ Եկեղեցուն կից կային փայտե պահակատնակ, վայրի քարից պատրաստված եկեղեցական ցանկապատ։ Հին փայտե եկեղեցում ժամերգությունները վարվել են մինչև 1890 թվականի հոկտեմբերի 31-ը։ Այն գոյատևել է մինչև XX դարի կեսերը, երբ ավերվել է շինարարական տեխնիկայով։
Միքայել Հրեշտակապետ եկեղեցին ականատես է եղել 1920 թվականի Դոնի կազակական ապստամբությանը, երբ վերջին փրկված ուղղափառ կազակները կռիվ են տվել Կարմիր բանակի հետ հենց այս տաճարում[3]։ Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը կողոպտվել է, նրա շենքն օգտագործվել է որպես պահեստային տարածություն։
Ներկայումս այս գեղեցիկ և յուրօրինակ տաճարը վերականգնվում է։ Վանահայրը աբեղա Սիմոնն է (Մորոզով)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ХРАМ ВО ИМЯ АРХИСТРАТИГА МИХАИЛА(չաշխատող հղում)
- ↑ Храм Михаила Архангела (Позднеевка)
- ↑ «Убиенных казаков Камышового восстания на Дону в 1920 году молитвенно помянули в сл. Позднеевка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Позднеевка. Церковь Михаила Архангела.
- Слободы Нижне-Ольховой Поздеевой Архангельская церковь
- 90 лет исполнилось старейшему прихожанину храма Архангела Михаила слободы Позднеевка Миллеровского благочиния Արխիվացված 2017-02-27 Wayback Machine
- В день празднования Собора Архистратига Михаила, престольный праздник храма отмечают жители слободы Позднеевка